Մոտ մեկ ամիս առաջ երկու օրով եղել եմ Ռուսաստանում՝ մասնավոր, անձնական հարցերով․ ասուլիսի ժամանակ հայտարարեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«ՌԴ-ում եմ եղել շաբաթ-կիրակի օրերին, երկուշաբթի վերադարձել եմ ՀՀ։ Եթե պաշտոնական հանդիպումներ լինեին, երևի այլ օրերի կլինեի այնտեղ։ Ես հասկանում եմ, որ երբ ես հայտնվեմ Մոսկվայում, նման կարգի լուրեր են տարածվելու»,-հավելեց նա։
Հիշեցնենք՝ օրերս լուրեր էին տարածվել, որ Քոչարյանը ՌԴ-ում հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ։