Starnews.am-ը գրում է․
Մհեր Բաղդասարյանի «Tete a tete» հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Ռոմելա Սարգսյանն է։
Հաղորդման ընթացքում Ռոմելա Սարգսյանը պատասխանեց անձնական կյանքի և բաժանության մասին հարցին։
«Իմ բաժանությունը իմ ամուսնուց ոչ մի կապ չուներ իմ և Գևորգի հետ, չնայած նրան, որ երբ սկսվեց «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալը ես դեռ ամուսնացած էի։
Տեսեք, եթե հարաբերությունները երկկողմանի չեն սնվում սիրով, դու՝ որպեսզի թույլ տաս դիմացինիդ երջանիկ լինել, և որ նա էլ քեզ թույլ տա՝ դուք պետք է իրար բաց թողնեք։ Ես շատ երկար եմ եկել այդ որոշմանը, ամուսնալուծությունը մի քանի օրվա որոշում չէ, դա գալիս է ժամանակի հետ։ Գալիս է երկկողմանի Տարբեր բացթողումներից հետո։ Շատ բարդ կայացրի որոշումը՝ կախված նաև հասարակության պիտակավորումների հետ, բայց եկավ մի պահ երբ հասկացա՝ անիմաստ է քո կողքին պահել մի մարդու ում դու չես երջանկացնում , և ինքն էլ քեզ։ Ինչոր պահի նա համաձայն չէր որոշմանս հետ, բայց ես հիմա տեսնում եմ, որ ինքը երջանիկ է»։
Դերասանուհին խոսեց նաև Գևորգ Գրիգորյանի հետ հարաբերությունների մասին։
«Գևորգի հետ նկարահանումները և իմ ու Գևորգի հարաբերությունները եղել են տարբեր էտապներում, դա է պատճառը, որ դա չէր կարող խոցելի լինել նախկին ամուսնուս համար։ Դրանք կատարվել են տարբեր ժամանակներում և իմ ու Գևորգի հարաբերությունները եղել են իմ պաշտոնական բաժանումից հետո։ Գևորգի հետ սկսել են հարաբերությունները, քանի որ ես իր մեջ տեսել եմ այն բոլոր գծերը որոնք ես կարևորում եմ տղամարդու մեջ։ Ու սա կապ չունի իմ նախորդ հարաբերությունների և որևէ բաց լրացնելու հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: