news-details
Շոու-Բիզնես

Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիին

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին՝ Ջորջինա Ռոդրիգեսին։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Ջորջինան ընդունել է Կրիշտիանոյի առաջարկը և դրա վերաբերյալ լուսանկար է հրապարակել իր Instagram-ում

«Ես ասացի այո։ Հիմա և ընդմիշտ»,- լուսանկարին գրել է Ջորջինան։

Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ դեռ զույգը չի որոշել հարսանքի ամսաթիվը, բայց այն ծրագրում է անցկացնել մոտ ապագայում։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը միասին են 2016 թվականից, երբ հանդիպել են Մադրիդի Gucci խանութում, որտեղ Ջորջինան աշխատում էր որպես վաճառողուհի։