news-details
Քաղաքականություն

«Ռոսավիացիա»-ն թույլ է տվել Սոչիից և Միներալնիե Վոդիից դեպի Գյումրի չվերթներ իրականացնել

«Ռոսավիացիա»-ն «Ռոսիա» և «Աերոֆլոտ» ավիաընկերություններին թույլ է տվել Սոչիից և Միներալնիե Վոդիից դեպի Շիրակի մարզի Գյումրի քաղաք ուղևորների և բեռների կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնել։ Այս մասին նշված է գերատեսչության համապատասխան հրամանում։ 

Հրամանագրի տեքստի համաձայն՝ «Ռոսիա» ավիաընկերությանը թույլատրվել է Շիրակի մարզ թռիչքներ կատարել Սոչիից, իսկ «Աերոֆլոտ»-ին՝ Միներալնիե Վոդիից։ Երկու դեպքում էլ չվերթների հաճախականությունը օրական է։

Չվերթները կիրականացվեն շաբաթական հինգ անգամ: