news-details
Աշխարհ

Ռուսաստանին բառացիորեն ստիպել են «հատուկ գործողություն» սկսել. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանին բառացիորեն ստիպել են հատուկ գործողություն սկսել Ուկրաինայում և մեզ են մեղավոր դարձնում: Այս մասին, ըստ ТАСС լրատվական գործակալության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք չենք կազմակերպել պետական ​​հեղաշրջումը Ուկրաինայում: Մեզ միշտ ասում էին, որ պետք են ընտրություններ, ժողովրդավարություն: «Նրանք պետական ​​հեղաշրջում իրականացրին և վերջ, կարծես այդպես էլ պետք է լինի», - ասել Պուտինը՝  հավելելով, որ Ուկրաինայում իշխանափոխությունից հետո սկսվել են Դոնբասի բնակիչների հալածանքները, իսկ հետո՝ ոչնչացումը։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հարկադրված են եղել հարձակվել հակառակորդի վրա։