ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ ՝ պարզելու նրա տեսակետը գործարար Սամվել Կարապետյանի կալանավայրից հրապարակված հայտարարության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Կարապետյանը հայտարարել էր, թե «Ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ, գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ»:
-Տիկին Հակոբյա՛ն, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանը պաշտոնապես հայտարարում է նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին, և ընդգծում է, որ պատրաստ է համագործակցել գաղափարակից ուժերի հետ՝
ինչպե՞ս է ձեր թիմը վերաբերվում այս հայտարարությանը։
-Սամվել Կարապետյանը նախ թող հրաժարվի այլ երկրի քաղաքացիությունից, նոր այստեղ քաղաքական ակտիվություն ցույց տա և իրավական համակարգի հետ լուծի իր խնդիրները: Ինչ վերաբերում է նոր ուժ ստեղծելուն, ինչի մեր հանրապետությունում կա՞ն էդպիսի քաղաքական նոր միավորներ, մի հատ էլ նոր ուժ ստեղծեն: Որ լինեին հենա կլինեին էլի:
Անլուրջ եմ վերաբերվում այդ հայտարարությանը, որովհետև այսօրվա ընդդիմությունը, 90 տոկոսից ավելին նախկին իշխանությունն է` տրոհված, որոնք ժամանակին գրավել էին հանրության դաշտը, հիմա էլ ընդդիմության դաշտն են գրավել և նոր ուժեր չեն կարողանում ի հայտ գալ: Էնպես որ նրա ստեղծած նոր ուժը պետք է լինի նախկին իշխանության մնացուկները. թող ստեղծի: Հիմա մեզ համար ի՞նչ տարբերություն Սամվել Կարապետյանը իրենց կմիավորի, թե իրենք նախկինի նման կգան, թե կտրոհվեն 10 ուժով կգան էդ երկու կուսակցությունները:
-Տիկին Հակոբյա՛ն, ըստ շրջանառվող տեղեկությունների ձեր թիմը շատ մտահոգված է Կարապետյանի այս հայտարարության հետ կապված, քանի որ հուլիսի 4-ին կայացած մեծ քայլերթի ժամանակ ակնհայտ երևում էր, որ հանրությունը համախմբվում է Կարապետյանների շուրջ:
-Դուք նման ազդակներ զգացե՞լ եք, հիմա իմ խոսելուց էդպե՞ս է երևում: Մենք հուլիսի 4-ին չենք տեսել մարդկանց համախմբում, մենք տեսել ենք Հայաստանի տարբեր հատվածներից Սամվել Կարապետյանի բիզնեսի աշխատողներին ստիպված բերել և այդ մարդիկ մեզ էլ են ահազանգել: Նաև բազմաթիվ հարցազրույցներ ենք տեսել, որի ընթացքում մարդիկ անգամ չգիտեին իրենք ուր են եկել, ով է այդ մարդը որի համար եկել են, ինչ են պահանջում: Ու ես ձեզ ավելին ասեմ. նման ձևով մարդկանց վերաբերվելը, ավելի է ավելացնում ատելությունը էդ նախկին մնացուկների հանդեպ, սա չի կարող անհանգստացնել: Կարող է անհանգստացնել միայն այն դրվագով, որ մեր քաղաքացիներին էլի գլորեն ու գցեն էն նույն տեղը, որտեղից 2018 թվականին դուրս են եկել էդ մարդիկ, դա կարոզ եմ ասել: Ոչ մի անհանգստություն չկա մեզ մոտ, բացարձակ, անգամ մենք քաղաքական ժողով ենք ունեցել վերջերս Գորիսում, և մի բառ դրա մասին մենք չենք քննարկել, դա մեզ համար չեղած օրակարգ է:
-Տիկին Հակոբյա՛ն, ըստ մեր աղբյուրների՝ իշխանության հաշվարկով, եթե Սամվել Կարապետյանին կալանավորեն, նրա թիմից մի քանի անդամների ճնշեն, նրանց ընտանիքների բիզնեսներում, ճնշումներ ու ստուգումներ իրականացնեն, ապա Կարապետյանը «կհանձնվի» ու չի շարունակի քաղաքական պրոցեսների մեջ մտել: Սակայն, այս հավաքը ցույց տվեց որ կարող են համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ և կծավալվի այս գործընթացը: Սխալվել եք:
-Հուշում է, որ Հայաստանի բոլոր մարզերից, Սամվել Կարապետյանի բոլոր բիզնեսներից, ստիպել, ավտոբուսներով հավաքել, և անգամ այդ հավաքների ժամանակ ինչ որ մեկի վրա կուրացիա լինելով, ստիպելով մարդկանց բերել, մեզ այ դա է անհանգստացնում: Մարդկանց կամքին հակառակ հավաքել բերել, այդ մայկաները հագցնել և ասել էդ պլակատները բռնեք կանգնեք: