news-details
Քաղաքականություն

Սևանի ափին 900-ից ավելի գույք է ստուգման փուլում. Օհանյանը միակը չէ, էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան

Սեյրան Օհանյանի գույքը միակը չէ, որն այս պահին գտնվում է ակտիվ քննության փուլում, այնտեղ էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գույքեր կան, որոնք ինչպես քրեական վառույթով են քննության առարկա, այնպես էլ մեր պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում են ստուգում: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: 

«Դրանց մասին անընդհատ ենք հրապարակում, ինչ-որ մի փուլում, երբ որ ավելի շատ կլինեն, վստահաբար ավելի խմբավորված կտանք, բայց Սեյրան Օհանյանը միակը չէ, վստաբար»,- ասել է դատախազը: