Starnews.am-ը գրում է․
Ինչպես արդեն հայտնել էինք, 45 տարեկան հասակում քաղցկեղի հետևանքով մահացել է դերասան և պրոդյուսեր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա անժամանակ մահը մեծ ցավ է պատճառել ոչ միայն մտերիմներին, այլև ողջ արվեստի հանրությանը։
«Ընկեր կորցնելը շատ ծանր բանա։ Մտքերս մշուշոտ են, իրականության հետ չեմ կարողանում ոչ մի կերպ հաշտվել։ Լյով ջան, Փիղ ջան, ամենամեծ ու բարի սիրտ ունեցող ախպեր ջան։ Շատ եմ քեզ կարոտելու». Արամ MP3

«Քեզ կորցնելը անիրական է։ Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչքան եմ ցավում». Վաչե Թովմասյան

«Ախպեր ջան, շատ կկարոտենք». Արմուշ

«Հանգչիր խաղաղությամբ, բարի, հսկա, լուսավոր մարդ, լույսերի մեջ մնաս, գժվել կարելիա։ Լյով ջան, սիրտս կպայթի, Աստված իմ». Աննա Մանուչարյան

«Շատ շուտ գնացիր։ Մենք կորցրինք շատ տաղանդավոր դերասանի ու ընկերոջ». Սուպեր Սաքո
«Լյով, իմ ջիգյար ու ախպեր, միշտ ժպիտ պիտի հիշենք». Ռաֆայել Երանոսյան

«Շատ վաղ հեռացար։ Քո ծիծաղը, քո ուժը, քո ընկերությունը միշտ կմնան ինձ հետ։ Հանգչիր խաղաղությամբ, իմ ընկեր». Արմենչիկ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։