news-details
Քաղաքականություն

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ ինձ այս կարևոր առաքելությունը վստահելու համար. Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 27-ի հրամանագրով նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Նորանշանակ նախարարն այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես հավանաբար տեղյակ եք, դադարեցրել եմ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններս և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի բոլոր գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Վստահ եմ, որ մենք կունենանք համագործակցության բազմաթիվ նոր հնարավորություններ։

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ ինձ այս կարևոր առաքելությունը վստահելու համար, որը ես կիրականացնեմ մեծ պատասխանատվությամբ»: