Starnews.am-ը գրում է․
Ինստագրամյան, հարցազրուցային շոուները (երբեմն կեղծ, երբեմն չափազանցված) դարձել են սոցցանցերի հիմնական կոնտենտն ու լսարանին ներկայանալու, կարելի է ասել, միակ տարբերակը։
Մելիքյանների ընտանքիը, այս առումով, թերևս, առաջատարներից է։ Արամ Մելիքյանը կարողանում է շոուի վերածել անգամ ընտանեկան ու անձնական ամենանուրբ թեմաները։ Նայց ամենակարևորը՝ նա դա անում է դրական լույսի ներքո։ Եթե փիառ, ապա փիառ՝ ընտանեկան արժեքներով, ինչու՞ ոչ։
Երեկ Մելիքյանների դուստրը՝ Էլիզը, նշում էր ծննդյան 20-ամյակը։ StarNews-ը անդրադարձել է այս թեմային՝ ցույց տալով նաև, թե ինչ նվեր է ստացել Էլիզը սիրելիից։
Նրա ծննդյան անակնկալները սկսվել էին կեսգիշերից, երբ քույրը՝ Ստելլան, ու ընկերուհիները տոնական տորթով այցելել էին Էլիզի բնակարան։
Հետաքրքիրն այն է, որ շոուի մասնագետ Մելիքյանների ընտանիքի անդամներից ոչ մեկը սոցիալական հարթակներում չի շնորհավորել Էլիզի տարեդարձը։ Չկան գրառումներ, մեկնաբանություններ կամ համատեղ լուսանկարներ ու տեսանյութեր։
Իհա՛րկե, սա չի բացառում այն հանգամանքը, որ միգուցե, Մելիքյանները Էլիզին շնորհավորել են, զանգի կամ անձնական նամակի շնորհիվ։ Բայց, առնվազն տարօրինակ է, որ շոուների սիրահար, սոցիալական հարթակներում անձնական կյանքի մանրամասները ներկայացնող Մելիքյանները Էլիզի 20-ամյակը ինստագրամյան տոնի ու կոնտենտի չեն վերածել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: