news-details
Քաղաքականություն

Սրանց քաղաքականությունը ձերբшկшլելն է, թուրքական շահերը սպասարկելը. Արտաշես սարկավագ Աջապահյան

Ցավալի է, որ մենք՝ հոգևորականներս, մեր հոգևոր գործերը թողած ստիպված ենք գալ այստեղ, քաղաքականությամբ զբաղվել, այն պատճառով, որ Հայաստանում իրական քաղաքականությամբ զբաղվողներ չկան։ Խայտառականություն է սա, այս մասին Գյումրու համայնքապետարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եղբորորդին՝  Արտաշես սարկավագ Աջապահյանը։

«Սրանց քաղաքականությունը ձերբակալելն է, թուրքական շահերը սպասարկելը, ես Հայաստանում քաղաքական գործիչ չեմ տեսնում։ Մեր երազանքը չի այստեղ գտնվելը, մեզ ստիպում են, որ մենք թողնենք մեր գործը և պաշտպանենք մեր երկիրը։ Պարզապես կարող եմ ասել, որ բոլորս պիտի համախմբվենք։ Եթե մենք ոտքի կանգնենք, ոստիկանական ուժերն էլ կմիանան մեզ»,–ասաց Աջապահյանը։