news-details
Շոու-Բիզնես

Սոնա Ռուբենյանը սպասում է երկրորդ երեխային

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ինստագրամյան իր էջում հոլովակ է հրապարակել և հայտնել իր հղիության և նոր տեսահոլովակի մասին․

«Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է։ Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով։ Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու»,- գրել է երգչուհին։