 
                            Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհահատվածում բախվել է ձիուն, գրում է Shamshyan.com-ը։
Ձիավորը տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, իսկ ձին տեղում սատկել է։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և ձիավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ձիավորին Ճամբարակի բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։