news-details
Քաղաքականություն

«Թքեմ քո դոշին, Արցախի դրոշին». փաստաբանը հաղորդում է ներկայացրել իշխանության աջակցի վերաբերյալ

Քիչ առաջ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ հիշեցնելով, որ էս տականքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը նախատեսում է մինչև 4 տարվա ազատազրկում։ Այս մասին գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն ու հրապարակել իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանի հայտարարություններն արցախցիների վերաբերյալ։

«Վստահ եմ՝ առաջիկա 20 րոպեների ընթացքում սրան կալանավորման նպատակով կձերբակալեն։ Բա՞, գիտեի՞ք՝ քննչականն այսքան օպերատիվ կարող է գործել միայն կաթողիկոսի եղբոր դեպքում, այն էլ անհիմն դեպքերում։ Հաղորդումս կարդացին ու ասացին՝ ինչպես կարելի է արցախցիների մասին նման բառերն անպատիժ թողնել։ Էսա, սպեցնազ, բան, արդեն սկսում են շարժվել»,- գրել է փաստաբանը։