news-details
Աշխարհ

Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆն ուղևորվել է ՌԴ՝ Պուտինի հետ հանդիպման. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղևորվել է ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, հայտնել է Axios-ը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Սա կլինի Ուիթքոֆi և Պուտինի երրորդ հանդիպումը Թրամփի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում հրադադար հաստատելու պահանջի ֆոնին:

Հիշեցնենք, որ  Ուիթքոֆը Մոսկվա էր այցելել մարտին և, Կրեմլի փոխանցմամբ, Թրամփից ուղերձ էր փոխանցել ՝ Ուկրաինայում հրադադարի իր առաջարկի մասին: Նա հանդիպել էր ՌԴ նախագահի հետ:

Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/04/11/witkoff/4227913