ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով Հնդկաստանի նկատմամբ լրացուցիչ 25-տոկոսանոց մաքսատուրք է սահմանվում ռուսական նավթի պատճառով:
«Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նավթ են ներմուծում Ռուսաստանի Դաշնությունից»,-ըստ BBC-ի՝ ասված է հրամանագրում։
Ավելի վաղ Թրամփը պնդում էր, թե Հնդկաստանն անուղղակիորեն աջակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին՝ գնելով ռուսական նավթ։
Հնդկաստանը հերքել է այդ պնդումները՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգներն ինքն էլ որոշ ապրանքներ է գնում Ռուսաստանից։
ԱՄՆ մաքսային տարածք Հնդկաստանից ներմուծվող ապրանքները ենթակա են լրացուցիչ մաքսատուրքի՝ 25 տոկոսի չափով, ասված է Թրամփի հրամանագրում։