news-details
Աշխարհ

Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ամերիկացիների համար ցնցուղներում ջրի ճնշումը բարձրացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ցնցուղներում ջրի ճնշումը բարձրանցնելու համար՝ ընդգծելով, որ «ցանկանում է խնամել իր գեղեցիկ մազերը»:

Ինչպես գրում է Reuters-ը, նա չեղարկել է նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ընդունված սահմանափակումը, որով ջրի հոսքը յուրաքանչյուր ցնցուղից կրճատվել էր մինչև 9,5 լիտր ջուր 1 րոպեում: Հրամանը ստորագրելիս Թրամփը բողոքել է, որ «ջրի թույլ հոսքի պատճառով ստիպված է 15 րոպե ցնցուղի տակ անցկացնել, ինչը ծիծաղելի է»:

«Իմ դեպքում ես սիրում եմ լավ ցնցուղ ընդունել, խնամել իմ գեղեցիկ մազերը»,- ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում հրամանի ստորագրման արարողության ժամանակ՝ հավելելով, որ գործող սահմանափակումների պատճառով պետք է 15 րոպե կանգնի ցնցուղի տակ։

Ըստ Սպիտակ տան տեղեկատվական թերթիկի՝ Թրամփը «կավարտի ջրի ճնշման դեմ Օբամայի և Բայդենի պատերազմը և Ամերիկայի ցնցուղները կրկին հզոր կդարձնի»։

Հրամանագիրը վերացնում է ջրի սահմանափակումները ջուր օգտագործող ցանկացած սարքի համար, այդ թվում՝ զուգարանների և սպասք լվացող մեքենաների համար:

Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/04/10/shower-trump/4227817