ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, և այս պատերազմը շատ ավելի հարցեր առաջացրեց, ես չեմ տեսնում այս իրավիճակում ԹՐԻՓՓ-ի պրակտիկ իրականացումը, դա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ, շարունակելու միակ տարբերակը ես տեսնում եմ այդ ֆորմատի ընդլայնումը՝ ներգրավել որևէ երկիր, որը Իրանի կողմից բարեկամ երկիր է ընկալվում, այլ տարբերակը խնդրահարույց կլինի։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եթե Իրանում պատժամիջոցները հանեն և հասնեն լուծման, ապա Իրանի տարածքը դառնալու է տրանզիտի համար ամենից հարմար և կարճ ճանապարհը, գլոբալ փոփոխություններ են տեղի ունենալու։ Մենք շատ ուշադիր պետք է լինենք Իրանի հետ մեր հարաբերություններում, չպետք է անենք քայլեր, որոնք կքանդեն մեր հարաբերությունները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում։ Այս իշխանությունը վարպետ է հարաբերություններ քանդելու մեջ, կարծում եմ հիմա իրենք էլ են հասկանում, որ խնդիրներ ունեն, բայց քանի որ նախընտրական շրջան է փորձելու են կառչել այն թեզերից, որոնց վրա ջանքեր են գործադրել ամիսներ, տարիներ։ Ես նորից պետք է կրկնեմ՝ ԹՐԻՓՓ-ն ամերիկյան ծրագիր է Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանի տարածքում»,-նշել է նա։