news-details
Շոու-Բիզնես

«Թվում է, թե բոլորի հետ լավ եմ, բայց ես ընկերներ գրեթե չունեմ». Սարգիս Գրիգորյան

«Իմ մանկությունը հարթ չի անցել: Մայրս ու հայրս տարիքով մեծ են եղել: Երբ ես ծնվել եմ, հայրս մոտ 50 տարեկան է եղել: Մութ ու ցուրտ տարիներն էր, շատ պահեր է եղել, որ մենք փողոցում ենք եղել: Մայրս ու հայրս էլ մի կտոր հանապազօրյա հացի խնդիր էին լուծում, ու ուշադրություն չկար, թե մենք ինչ էինք անում: Գոյատևման խնդիր կար: Լավ հիշողությունները քիչ են: Դա իմ ամենամեծ կոմպլեքսն է, ես շատ դժվարությամբ եմ իմ մանկության մասին խոսում: Այնուամենայնիվ մանկությունն ինձ շատ մեծ ուժ է տվել, ինչպես նաև՝ կոմպլեքսներ: Ես մարդկանց շատ դժվար եմ վստահում, դժվարությամբ եմ կարողանում մարդկանց մոտ թողնել: Թվում է, թե բոլորի հետ լավ եմ, բայց ես ընկերներ գրեթե չունեմ: Իմ ընտանիքն է իմ ընկերը: Եթե մանկությունս ավելի լուսավոր լիներ, կկարողանայի մարդկանց ավելի շատ վստահել, բայց մարդիկ ինձ շատ են ցավ պատճառել: Այդ ժամանակ ընկածին չեն ներել, աղքատին չեն ներել, չեն հասկացել»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում պատմել է դերասան Սարգիս Գրիգորյանը: