news-details
Շոու-Բիզնես

«Վերջին զանգ»-ին համադասարանցիները չէին մոռացել Հայկոյի որդուն. Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը

Սիրված երգիչ, անժամանակ կյանքից հեռացած Հայկոյի ու Անահիտ Սիմոյանի որդուն՝ Արմանին, չնայած հազարավոր կիլոմետրեր հեռավորությանը, դասընկերներն ու ուսուցչուհին մասնակից էին դարձրել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը։

«Երեկ Պուշկինի անվան դպրոցում երեխաների «Վերջին զանգ»-ն էր, այս դպրոց է գնացել Արմանը առաջին դասարանից։ Ցավոք, մենք չկարողացանք այդտեղ լինել ֆիզիկապես, բայց մեր սիրտն այդտեղ էր։ Այս կադրերը նայելիս վերապրեցի մի ողջ կյանք. փոքրիկ տղա, առաջին դասարան, առաջին ելույթ ու արդեն այսքան մեծ։ Ժամանակը չափազանց արագ է թռնում։ Երբեմն ամենարժեքավոր պահերը մեր հիշողություններն են, որ ողջ կյանքում մնում են մեզ հետ»,-գրել է Անահիտ Սիմոնյանն ու շնորհակալություն հայտնել  դասղեկին նման հնարավարության համար։

Անահաիտ Սւմոնյանը գրառմանը կցել է նաև տեսանյութ, որտեղ դասընկերները, այդ թվում Արմանը, կատարում են Հայկոյի ու Րաֆֆի Ալթունյանի «Ընկեր» երգը։