news-details
Քաղաքականություն

Ո՞վ է Ալեն Սիմոնյանի նոր ընտրյալը

Մամուլում շրջանառվող տեղեկությունների հիման վրա Tert.am Life-ին հաջողվեց պարզել, որ Ալեն Սիմոնյանի նոր ընտրյալը Անելյա Գուբրյանն է` հայտնի մոդել և դերասանուհի:

Նա 25 տարեկան է։ Ծնվել է Երևանում, բավականին բարձրահասակ է, իր արտաքինի և արհեստավարժության շնորհիվ շատ սիրված նորաձևության աշխարհում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, իսկ հիմա նաև ունի սեփական բիզնես: Ուշագրավ է, որ վերջինս սոցցանցերում իր անունով գրանցված էջ չունի։

Հիշեցնենք, որ այս լուրերը դեռ միայն ոչ պաշտոնական խոսակցություններ են, և ԱԺ նախագահը որևէ հայտարարություն չի արել այս մասին։ 

Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/life/news/2025/08/04/alen-simonyan/4239123