Ո՞վ կլինի հաջորդ Հռոմի պապը։
Հիշեցնենք, որ որոշումը կընդունեն 133 կարդինալներ, ովքեր հանդիպում են կոնկլավում՝ 15-րդ դարում կառուցված Սիստինյան մատուռում։ Բոլոր կարդինալները մինչև 80 տարեկան են։ Նրանք կքննարկեն և կքվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին այնքան ժամանակ, մինչև որևէ մեկը ստանա նրանց երկու երրորդի աջակցությունը։
Նրանց ընտրությունը կարող է խորքային ազդեցություն ունենալ Կաթոլիկ եկեղեցու և աշխարհի 1.4 միլիարդ մկրտված կաթոլիկների վրա։
Քանի որ ընտրող կարդինալների 80%-ը նշանակվել է հենց Ֆրանցիսկոսի պապի կողմից, նրանց մեծ մասը առաջին անգամ է մասնակցում պապի ընտրությանը, ներկայացնելով լայն աշխարհագրական և մշակութային շրջանակներ։
Առաջին անգամ պատմության մեջ՝ քվեարկող կարդինալների կեսից ավելին եվրոպացիներ չեն։
Չնայած ընտրողները հիմնականում Ֆրանցիսկոս պապի նշանակած կարդինալներն են, նրանք բոլորն էլ գաղափարական տարբեր ուղղվածություններ ունեն։
Հնարավո՞ր է, որ կարդինալներն ընտրեն աֆրիկացի, ասիացի կամ նույնիսկ ամերիկացի պապի։ Թե՞ կընտրեն Վատիկանի վարչակազմից փորձառու առաջնորդի։
Հաջորդ Հռոմի պապի հնարավոր թեկնածուններն են.
Պիետրո Պարոլին ՝ իտալացի, 70 տարեկան: Նա Ֆրանցիսկոսի օրոք հանդիսացել է Վատիկանի պետքարտուղարը՝ պապի գլխավոր խորհրդականը։ Նա համարվում է առաջատար թեկնածու։
Թեպետ վերնախավը նրան է աջակցում, Պարոլինը լավ գիտի հին իտալական ասացվածքը. «Ով կոնկլավ է մտնում որպես պապ, դուրս է գալիս որպես կարդինալ»։
Հիշեցնենք, որ 266 պապերից 213-ը եղել են իտալացիներ, սակայն վերջին 40 տարում չի եղել իտալացի պապ, ուստի եկեղեցու ուշադրությունը կարող է այժմ չլինել Իտալիայի և Եվրոպայի ուղղությամբ։
Լուիս Անտոնիոն Տագլե ՝ ֆիլիպինցի , 67 տարեկան: Կարդինալ Տագլեն ունի տասնամյակների հովվական փորձ:
Հիշեցենք, որ Ֆիլիպիններում, որտեղ բնակչության շուրջ 80%-ը կաթոլիկ է, եկեղեցին մեծ ազդեցություն ունի։ Երկիրը ներկայում ունի ռեկորդային՝ հինգ կարդինալ ընտրող։
Ռոբերտ Պրևոստ՝ ամերիկացի, 69 տարեկան: Փիթեր Կոդվո Ափիահ Թուրքսոն ՝ գանացի, 76 տարեկան: Եթե նա ընտրվի, ապա կդառնա առաջին աֆրիկացի պապը 1500 տարվա ընթացքում։
Ֆրիդոլին Ամբոնգո Բեսունգու ՝ Կոնգոյից, 65 տարեկան:
Պետեր Էրդյո ՝ հունգարացի, 72 տարեկան:
Մարիո Գրեկ՝ մալթացի, 68 տարեկան:
Մատեո Ցուպպի՝ իտալացի, 69 տարեկան:
Ջոզեֆ Թոբին՝ ամերիկացի, 73 տարեկան:
Անջելո Սկոլա՝ իտալացի, 83 տարեկան:
Ռեյնհարդ Մարքս՝ գերմանացի, 71 տարեկան: