news-details
Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի. News. am

Հանրապետության հրապարակում երեկ երեկոյան տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հրավիրված փոփոխության հանրահավաքը:  Ըստ դիտորդների՝ տարբեր հաշվարկներով դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 80,000 մարդ, գրել է News.am-ը։

«Կայացած հանրահավաքը Հայաստանում իր թվաքանակով վերջին 8 տարիների ամենամարդաշատ հանրահավաքն էր»,-գրել է կայքը։