news-details
Քաղաքականություն

«Ով փորձում է նստել երկու աթոռի միջև, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել հենց իր թուլացած հետույքի վրա»․ Մեդվեդևը՝ Փաշինյանի մասին

«Նիկոլ Փաշինյանը համառորեն ներս է քաշում հանրապետությունը ԵՄ՝ միևնույն ժամանակ ջանալով պահպանել ԵԱՏՄ-ին մասնակցությունից ստացվող բոլոր օգուտները»-, հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ինչպես հայտնի է, նա, ով փորձում է նստել երկու աթոռի միջև, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել հենց իր թուլացած հետույքի վրա։ Ըստ ամենայնի, հենց սա էլ մոտ ժամանակներս պատրաստվում է անել Նիկոլ մականունով ինչ-որ մի մարդուկ։ Նա համառորեն ներս է քաշում իր գերտերությունը Եվրամիություն՝ միևնույն ժամանակ ջանալով պահպանել ԵԱՏՄ-ին մասնակցությունից ստացվող բոլոր օգուտները»,- գրել է Մեդվեդևը։