Միքայել Սրբազանի ազատությունը վերանվաճելու, ողջ Հայաստանն ազատագրելու միայն մեկ ձև կա՝ սրբապիղծ իշխանությունների հեռացում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Միքայել Սրբազանի ազատությունը վերանվաճելու միայն մեկ ձև կա՝ սրբապիղծ իշխանությունների հեռացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, դատարանը, շարունակելով ոտնահարել արդարադատության հիմնարար սկզբունքները, Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին դատապարտեց երկամյա ազատազրկման։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո պшտանդների հարազատները և մենք չունենք որևէ տեղեկություն մեր հայրենակիցների որպիսության մասին. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո պատանդների հարազատները և մենք չունենք որևէ տեղեկություն մեր հայրենակիցների որպիսության մասին: Այս մասին, ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստին հայտարարել է Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Վարդան Ղուկասյանին չեն արտահանձնի Հայաստանին, բայց նրան ԱՄՆ-ից արտաքսելու վճիռ է կայացվել

Միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։

Դե լավ, հիմա շփոթվել է ԱՄՆ նախագահը, Ադրբեջանին էլ Կամբոջա է անվանել, չէ՞. Արթուր Հովհաննիսյանը՝ Թրամփի՝ Հայաստանն Ալբանիա անվանելու մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը շփոթվել է իր հրապարակային խոսքում, Ադրբեջանին էլ ինչ-որ տեղ ոնց որ անվանել է Կամբոջա, չէ՞։ Դե լավ, հիմա շփոթվել է: Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է Թրամփը պարբերաբար շփոթում ՀայաստանըnԱլբանիայի հետ, իսկ վարչապետի անունը չի հիշում: 

Տարածաշրջանային ենթակառուցվածքների, տրանսպորտային սպասվող բացումը, որն առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություններ է բացելու մեզ համար. Փաշինյան

Շատ կարևոր եմ համարում հանքարդյունաբերության ոլորտում մի ռազմավարական խնդիր, որի շուրջ ոլորտը և Կառավարությունը պետք է սերտորեն համագործակցելու հնարավոր հնարավորություններ գտնեն: Խոսքն  արդյունաբերության շղթան երկարացնելու մասին է։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ:

44-օրյայի գլխավոր պատասխանատուները ազատ շրջում ու պաշտոնի կռիվ են անում, իսկ զինվորականները մեկը մյուսի հետևից լուռ ազատազրկվում են․ Աբրահամյան

44-օրյա պատերազմի գլխավոր պատասխանատուները ազատ շրջում ու պաշտոնի կռիվ են անում, իսկ զինվորականները մեկը մյուսի հետևից լուռ ազատազրկվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ադրբեջանն ու Հայաստանն արդեն հարմարվել են խաղաղ կյանքին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

ԱԳՆ-ի աշխատակցի՝ պետական դավաճանության գործով նախաքննությունը ավարտվել է

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ քննչական կոմիտեից:

Այն, որ մենք տարօրինակ ազգ ենք, վաղուց հայտնի է. ես չեմ տեսել մի ազգ, որ այսքան բուռն քննարկի` խաղաղությու՞ն է ուզում, թե՝ ոչ. Գեղամ Նազարյան

Այն, որ մենք տարօրինակ ազգ ենք, վաղուց հայտնի է: Ես չեմ տեսել մի ազգ, որ այսքան բուռն քննարկի` խաղաղությու՞ն է ուզում, թե՝ ոչ, գո՞հ է խաղաղությունից, թե՝ ոչ։ Այս մասին Ազգային ժողովում ասել է  ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Իմ մեղքն էլ կա, քոնն էլ կա, բոլորինս էլ կա. Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյայի մասին

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը կա ինչ-որ առումով:

ՀՀ-ն զարգանալու է, բոլոր ինստիտուտները գործելու են, հզոր բանակ ենք ունենալու, անվտանգ երկիր է լինելու, շատ ուժեղ պետություն ենք ստեղծելու. Խաչատուր Սուքիասյան

Ինձ մոտ այնպիսի մի կարծիք կա, ոնց որ մեր ընդդիմությունն այլմոլորակայիններ լինեն: Լավ տեսնում ենք, թե տարածաշրջանում ինչ է կատարվում, համաշխարհային հարթակներում, որոնք են երկրների խնդիրները, պատերազմական երկրներ, տնտեսական պայքար: Այս մասին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: