Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ-ի լռությունը։ Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման և զավակ ունենալու վերաբերյալ, գրել է Փաշինյանը։
Մենք չենք քննարկում՝ այդ իրավիճակը կա թե ոչ, այլ ասում ենք, արժի՞ դա բարձրաձայնել, թե՞ ոչ: Ես չեմ կարծում, որ հայհոյանք եղել է, հայհոյանք եղել է դահլիճում՝ ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից: Իր ճեմպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված գրառումները կարմիր գծերի հատում չէ:
Ինչ դատով դատում ես, նույն դատով դատվելու ես։ Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման գործերին։
Փակ նիստին ներկա ԳՇ պետ Էդուարդ Ասրյանն անձամբ է տեղեկացրել այդ մասին՝ չթաքցնելով տարակուսանքը, թե ինչու է իրենց եզրակացությունից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագիծը ներկայացրել կառավարության նիստում եւ ամեն ինչ արել, որ դրական եզրակացություն ստանա։