Ինքը՝ Մելքումյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանի հետ սեպտեմբերին Եվլախում բանակցել է ադրբեջանցիների հետ, բայց արդեն սեպտեմբերի 19-20-ի մարտական գործողություններից հետո։
Սահմանադրական դատարանի նախագահը հայտարարում է՝ Հայաստանի Մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ:
Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Այս գիշեր ժամը 00:30-ից մինչև 01:19-ը Սյունիքի մարզի Խնածախ գյուղում անդադար կրակոցներ են լսվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղացիներից մեկը:
«Կլինի՞, որ մյուս անգամ, երբ տուրիստնի բերեք Կիրանց, ես լինեմ գիդը և ես ներկայացնեմ Իրական Կիրանցը։ Իրական Կիրանցը մի փոքր վերևից ավելի լավ է երևում»,-գրում է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։
«Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչեւ վերջերս Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-AAB եւ EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում: Այս մասին գրում է «Հետք»-ը։
Ղուկասյանը նշեց, որ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցու պատին գրված է՝ «Թաղեցյալ լինիմ, բայց ոչ խոնարհվիմ», արժանապատվությունը ոտնահարելով, մեզ խաղաղություն պետք չէ:
Այսօր ընդդիմությունը կարողացել է իր քվեներով ճանապարհ հարթել ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի համար։ Ես մեծ հույս ունեմ, որ ՀՀ-ում ընդդիմությունը կկարողանա ճանապարհ հարթել ապագա իշխանափոխության համար, թե ինչ ճանապարհով դա կլինի, դա այլ հարց է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։
Շատ կարևոր հարցերում մենք պետք է ու պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները, մեր մտորումները, մեր անհամաձայնությունները դնել կողքի ու մտածել պետության առավելագույն շահի մասին, հայ ժողովրդի մասին, մեր հավատքի ու հայրաքաղաքի մասին։