«Այսօր առավել ևս մենք պետք է խելոք լինենք, համախմբված լինենք: Դուք բոլորդ էլ հասկանում եք ինչ է կատարվում խոշոր տիրույթներում՝ այս մի կտորը պահենք»,- նշել է նա:
Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյաննն այսօր պատրաստվում է ժամերգություն անցկացնել։ Նա հայտարարեց, որ ոչ միայն այսօր, այլև վաղը և մյուս օրերին եւս ինքը ժամերգություն է անցկացնելու Հովհաննավանքում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում կմասնակցի ևս մեկ պատարագի։ Փաշինյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութի միջոցով։
Մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք և վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ: Այս մասին այսօրվա ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ և այդ ընտրությունները, ըստ էության, ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի: Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Այս մասին Ազգային ժողովում, 2026 թվակաին Բյուջեի նախագիծի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հոկտեմբերի 27-ի բացահայտման հետ կապված, մենք հայտարարություն ենք արել միշտ և պետք է բացահայտվի, առավել ևս, որ այսօր արտաքին քաղաքական կուրս է փոխվել, բնական է, չի կարող չբացահայտվել: Այս մասին Եռաբլուրում ասել է ազատամարտիկ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Նրա խոսքով՝ եկեղեցին սահմանադրական կարգի մաս չի հանդիսանում, ուստի վարչապետի պատարագին մասնակցությունը չի կարող դիտվել որպես լիազորությունների գերազանցում։
Երկրորդ մեղադրանքն է առաջադրվել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին՝ Նիկոլ Փաշինյանին հարցազրույցներից մեկում «միապետ» անվանելու համար։ Այս մասին Euromedia24-ին հայտնել է նրա պաշտպան Հովհաննես Ղարքաքեշիշյանը՝ նշելով, որ մեղադրանքը վերաբերում է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին՝ իշխանություն զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ իշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու վերաբերյալ։
Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու հարց կարող է բարձրացնել ՀՀ իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքման ֆոնին։ Այս մասին ArmeniaSputnik-ին տված հարցազրույցում ասել է ենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։
Ասածս, իհարկե, չի նշանակում, որ չպետք է պայքարել այս ապազգային, դավաճան իշխանությունների դեմ։ Պետք է։ Պարզապես պետք է պայքարել մեր օրակարգերով, մեր արժեքներով, մեր առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ գործիքներով։ Շունը, երբ մարդուն կծում է, մարդը չի կռանում՝ ինքն էլ շանը կծում։ Պետք է միշտ մարդ մնալ և չշեղվել հիմնական նպատակից։ Սա աքսիոմ է, որն ապացուցելու անհրաժեշտություն չկա։
Պետական աշխատողներին հրահանգում են՝ մասնակցել Փաշինյանի կազմակերպած պատարագին