Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Թուրքիայի սահմանային կնիքի վրա հայտնվի Արագածի պատկերը․ Գևորգ Պապոյան

Հարց այն մարդկանց, որոնք բողոքում են այն փաստից, որ Արարատի պատկերը հանվել է մեր սահմանային կնիքի վրայից. Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Թուրքիայի սահմանային կնիքի վրա հայտնվի Արագածի պատկերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մարդ. Նիկոլ Փաշինյանի գրառումը

Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մարդ։ Հարգանքներիս հավաստիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նաhատակվածները երջանկանում են, երբ տեսնում են, որ մենք ուրախանում ենք. ՔՊ-ական պատգամավոր

Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հայորդիները զոհվել են, որ մենք երջանիկ ապրենք: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՔՊ  խմբակցության քարտուղարը Արթուր Հովհաննիսյանը՝  անդրադառնալով այն հարցին, թե ինչու 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսայի հետևանքով հարյուրավոր զոհերի օրը տոնախմբություն է կազմակերպվել։

Մեր հանրակրթության համակարգն իրենից ներկայացնում է ավերակներ. Փաշինյան

«Մենք երբ 300 դպրոցի ծրագիրը մեկնարկում էինք, մեզ թվում էր՝ մի հատ մեծ, գրանդիոզ ծրագիր ենք իրականցնում: Հիմա 300 դպրոցի ծրագրի ավարտն արդեն երևում է, մենք եկել ենք արձանագրման, որ 300 դպրոց ավարտելուց հետո պետք է սկսեն 1,000 դպրոցի ծրագիրը, որովհետև ՀՀ-ում պատշաճ կրթություն ապահովելու համար պիտանի դպրոցների թիվը մատների վրա կարելի է հաշվել»,- ասաց Փաշինյանը:

Երբ որ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն. Փաշինյան

Երբ որ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն: Այս մասին անվտանգային միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաջորդ ծնունդդ հայրենիքում, գեներալ ջան»․ Էդուարդ Շարմազանովի շնորհավորանքը՝ Լևոն Մնացականյանին

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է կատարել Բաքվի բանտում ապօրինաբար գտնվող գեներալ Լևոն Մնացականյանի 60–ամյակի կապակցությամբ։