Դավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը նույն խցում են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սրբազանի «հեղաշրջման» գործի շրջանակներում կալանավորված Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին մոտ մեկ շաբաթ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Նա կալանքը կրում է ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալի հետ։

Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես շատ իշխանականներ, հեղափոխությունից հետո նոր տան տեր է դարձել։

Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մայր Աթոռին մոտ կանգնած մեր աղբյուրն ասում է, որ Եկեղեցու դեմ իշխանությունների այս ամոթալի արշավից հետո անգամ Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն եւ շատ զգուշավոր է: Օրինակ՝ նա դեմ է եղել իրավաբանների եւ հոգեւորականների մասնակցությամբ կլոր սեղանին, մեծ դժվարությամբ են նրան համոզել, որ դրանում ոչ մի վատ բան չկա` պետք է նման բան կազմակերպել:

Նավասարդ Կճոյանը չի ցանկացել աջակցել Սամվել Կարապետյանին․ «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո Վեհափառ հայրապետն իր մոտ է հրավիրել բարձրաստիճան հոգեւորականներին եւ առաջարկել է գնալ դատարան ու իրենց աջակցությունը հայտնել Եկեղեցու բարերար, իրենց պաշտպանելու համար հետապնդվող Սամվել Կարապետյանին։

ՔՊ-ականներին հրահանգվել է Սամվել Կարապետյանին որակել «նախկին» ու սևացնել այդ ոճով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրներից հասած տեղեկությունների համաձայն՝ բարեգործ, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական հաշվարկների արդյունք է։ Մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս քայլով ձգտում է ուժեղացնել իր ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ եւ հասնել Ամենայն Հայոց կաթողիկոսի «հրաժարականին»։

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջուկային պատերազմի հարեւանությամբ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնել, եւ դրա համար նախատեսված հրահանգի ժամկետը լրանում է 2 օրից։ Հունիսի 21-ին ենթակաները պետք է Փաշինյանին զեկուցեն՝ ինչպես խլել էլ. ցանցերը ռուսաստանաբնակ գործարար-բարերար Սամվել Կարապետյանից։

Հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները ՍՄՍ են ստացել՝ թիրախավորելու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մյուս բոլորին, ովքեր կհամարձակվեն սատարել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդին:

«Հրապարակ». ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը

Նրա մոխրագույն մետալիկ «Լեքսուսի» պատմությունը Կոմիտեի հին աշխատողներից շատերն են հիշում: Պատմում են, որ այդ «Լեքսուսն» Անուշը նվեր է ստացել հարազատ մարդուց, եւ այն թանկ է տիկնոջ համար: 

«Հրապարակ». Սկանդալային նախագծի շուրջ կրքեր են բորբոքվում. ԶՈՒ գլխավոր շտաբը դեմ է

Փակ նիստին ներկա ԳՇ պետ Էդուարդ Ասրյանն անձամբ է տեղեկացրել այդ մասին՝ չթաքցնելով տարակուսանքը, թե ինչու է իրենց եզրակացությունից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագիծը ներկայացրել կառավարության նիստում եւ ամեն ինչ արել, որ դրական եզրակացություն ստանա։

«Ժողովուրդ». Պապիկյանը հեռացել է ԱԺ-ից, ՔՊ–ականները հանդիպում են պահանջել Հայկ Սարգսյանի հետ. աղմկոտ նախագծի հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները պահանջել են փակ հանդիպում Հայկ Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է ՔՊ-ականը վերջերս ինքնաբուխ գործերով զբաղված:

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

Ըստ Արդարադատության նախարարությունում շրջանառվող շշուկների` ձերբակալվածներից մեկը նախարար Սրբուհի Գալյանի կուրսեցին է եւ համարվում է նրա կադրը:

Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»

Նույն «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը, որ ամենաթանկ գույքերն ու ձեռնարկությունները արտոնյալ պայմաններով գնում է, դատարանում անգամ չի առարկել, որ պարտք է «Օազիս»ին, սակայն միաժամանակ փախուստ է տալիս փաստացի, ըստ «Հետքի»՝ չի վճարում: