Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Բլինքենը բացահայտել է Զելենսկու մասին ԱՄՆ-ի գաղտնիքը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը տարաձայնություններ է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ, սակայն թաքցրել է։ Գաղտնիքը բացահայտել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իսլանդիան հանրաքվե կանցկացնի ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ

Իսլանդիայի վարչապետ Քրիստուն Ֆրոստադոտտիրը հայտարարել է մինչև 2027 թվականը երկրի` Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Որոշումը կապված է գլոբալ անվտանգային փոփոխությունների, մասնավորապես Ուկրաինայի պատերազմի և Արկտիկայում ԱՄՆ կոշտ քաղաքականության հետ, ներառյալ Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները: Այս մասին գրում է Bild-ը:

Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Կոբախիձե

Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, Անթալիայի IV դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆն ուղևորվել է ՌԴ՝ Պուտինի հետ հանդիպման. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղևորվել է ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, հայտնել է Axios-ը:

Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է Հուդզոն գետը. զոհվել են Siemens-ի եվրոպական ստորաբաժանման ղեկավարը, կինը, 3 երեխան և օդաչուն

Հինգշաբթի Նյու Յորքում Հուդզոն գետն ուղղաթիռի ընկնելու հետևանքով 6 մարդ է զոհվել: Նյու Յորքի իշխանությունները և փրկարարները լրագրողներին հայտնել են, որ ուղղաթիռում եղել է օդաչու և Իսպանիայից զբոսաշրջիկների ընտանիք՝ երկու մեծահասակ և երեք երեխա, հայտնում է BBC-ն:

Թրամփի վարչակազմը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացրել է մինչև 145 տոկոս

ԱՄՆ-ն կրկին հայտարարել է չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին։ Ինչպես հայտնում է CNBC հեռուստաալիքը, այս մասին հայտնել է  Սպիտակ տան ներկայացուցիչը:

Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ամերիկացիների համար ցնցուղներում ջրի ճնշումը բարձրացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ցնցուղներում ջրի ճնշումը բարձրանցնելու համար՝ ընդգծելով, որ «ցանկանում է խնամել իր գեղեցիկ մազերը»:

ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերшզմը թեժանում է. Թրամփը չինական ապրանքների համար մաքսատուրքը բարձրացրել է մինչև 125%

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքը մինչև 125%, մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Չինաստանը բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքը մինչև 84%՝ սրվող պայքարում, որը սպառնում է խաթարել առևտուրը աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև, գրում է Associated Press-ը: Թրամփը, Պեկինին մեղադրելով հարգանքի բացակայության համար, Չինաստանին առանձնացրել է մյուս երկրներից՝ հայտարարելով մաքսատուրքերի բարձրացման մասին:

Գերմանիան վերադարձել է․ Ֆրիդրիխ Մերցն ուղերձ է հղել Թրամփին

Գերմանիան կկատարի պաշտպանական ոլորտում իր պարտավորությունները և Գերմանիան պատրաստ է ուժեղացնել իր մրցունակությունը։

ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան

ՄԱԿ-ում հույս են հայտնել, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները դրական արդյունք կունենան։

Չինաստանն ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84%

Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պեկինը «խուճապի է մատնվել» Վաշինգտոնի գործողությունների պատճառով։ Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։

Ապրիլի 12-ին կայանալիք բանակցությունները հնարավորություն կտան ստուգել ԱՄՆ-ի լրջությունը. Իրանի ԱԳՆ

«Իրանն ու ԱՄՆ-ը կհանդիպեն շաբաթ Օմանում՝ բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար: Սա և՛ հնարավորություն է, և՛ ստուգում (նկատի ունի ԱՄՆ-ի մտադրությունների-Խմբ.), գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում»,- ավելի վաղ գրել էր Արաղչին X սոցիալական ցանցում։