news-details
Հասարակություն

44-օրյա պատերազմից հինգ տարի է անցել. այսօրը` Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրանում է 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հինգ տարին։ Այդ օրը վաղ առավոտյան հակառակորդը հայ-ադրբեջանական ամբողջ շփման գծի երկայնքով հարձակվեց Արցախի Հանրապետության վրա՝ կիրառելով ծանր զինտեխնիկա, հրետանի, հրթիռային համակարգեր և օդուժ։

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը պաշտոնապես 3781 է։ Այսօրվա դրությամբ անհայտ կորած են 2 տասնյակից ավելի զինվորական և քաղաքացիական անձինք, 5 տարի անց դեռ չճանաչված մասունքներ կան դիահերձարաններում։