news-details
Քաղաքականություն

ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Վահե Հակոբյանի տանը. կնոջը տեղափոխել են Էրեբունու քննչական բաժին

ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, Սյունիքի մարզի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի և կնոջ՝ PARA TV լրատվամիջոցի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանի տանը:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, առգրավվել են հեռախոսները:

Քիչ անց լրատվամիջոցները հայտնել են, որ Էլիզաբեթ Պետրոսյանի տարել են  Էրեբունու քննչական բաժին: