«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ՆԳՆ գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է ուղևոր Բաբկեն Համբարյանը: Նույն օրը ինքնшսպան է եղել նաև նրա եղբայրը՝ Բախշիկ Համբարյանը։ Վթարի օրը հիվանդանոցում մահացել էր նաև մեքենայի վարորդը։ Տեղեկությունը «Իշխանություն» լրատվականը ճշտեց Ներքին գործերի նախարարությունից։ «Ապրիլի 18-ին, ժամը 17․42-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում Սպիտակի շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ Արևաշող բնակավայր, 7-րդ փ., 20 հասցեում արձանագրել են պարանով կախված 64-ամյա տղամարդու մահը։ Մեկնած Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նշված հասցեում հայտնաբերել են 64-ամյա տղամարդու դին»,- հայտնեցին ՆԳՆ-ից։ Հիշեցնենք՝ նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն նախաքննությունը դեռ չավարտված իշխանականները հայտարարեցին, թե վթարի մեղավորը «Նիսսանի» վարորդն է: