news-details
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը «ամոթալի և խիստ դատապարտելի է» համարում Ջահերով երթին Թուրքիայի դրոշի այրումը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ ավանդական Ջահերով երթին Թուրքիայի դրոշն այրելուն․

«Ապրիլի 24-ին ընդառաջ որևէ երկրի, առավել ևս հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է, որը ստվեր է գցում Ապրիլի 24-ի խորհրդի վրա:

Այն հիշատակի, միասնության և ապրելու մասին է, իսկ նման քայլերը համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանքներ` խաղաղության և ապագայի դեմ»,- նշել է նա: