news-details
Շոու-Բիզնես

Ապատեղեկատվության զոհ դարձած տիկտոկեր Մալենան ողջ է. նա հրապարակում է արել

Օրերս համացանցում տարածվել էր կեղծ տեղեկատվություն, թե TikTok-ից հայտնի Մալենան ավտովթարի հետևանքով մահացել է։ Տեղեկությունը արագ տարածում էր գտել՝ առաջացնելով անհանգստություն նրա հետևորդների շրջանում։

Այսօր Մալենան անձամբ արձագանքել է՝ հերքելով լուրը և վստահեցնելով, որ ինքը ողջ և առողջ է։

«Բարև բոլորին…
Հազիվ եմ ուշքի գալիս անդադար զանգերից: Ուզում եմ տեղեկացնել, որ ողջ եմ, առողջ եմ ու տանն եմ: Չեմ հասցնում պատասխանել բոլորիդ, Direct-ս ուղղակի պայթում է: Ես ուղղակի ապշած եմ, թե ոնց կարելի է մարդու կյանքը դարձնել դիտումների թեմա: Քիչ անց տեսանյութ կհրապարակեմ այս ամենի վերաբերյալ: Այդ «լրատվականը» և տեսանյութի հեղինակը անպայման պատասխանատվություն են տալու այս ստի համար»։

Տիկտոկերը նաև նշել է, որ պատրաստվում է իրավական քայլերի դիմել այն կայքի և անձանց դեմ, որոնք տարածել են ապատեղեկատվությունը։

Դեպքը կրկին բարձրացրել է կեղծ լուրերի տարածման խնդիրը՝ ընդգծելով, թե որքան վտանգավոր կարող են լինել չստուգված տեղեկությունները, հատկապես երբ խոսքը մարդու կյանքի մասին է։