Երեկ՝ մայիսի 18-ին, Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արման Հակոբյանի ծննդյան տարեդարձն էր:
Տարեդարձի առթիվ Արմանին շնորհավորել է Հայկոյի մայրիկը՝ Սուսաննա Նիկողոսյանը: Նա ինստագրամյան էջի սթորի բաժնում Արմանի իհետ լուսանկար է հրապարակել և կից գրառում արել.
«Իմ արև, իմ կյանք, իմ սիրուն թոռնիկ, Արման ջան, շնորհավորում եմ ծնունդդ, մաղթում եմ, որ քո կյանքի բոլոր օրերը լինեն մեկը մյուսից լավը, թող քո սիրուն ժպիտը միշտ շողա քո դեմքին, Աստված տա, մի օր անպայման կհանդիպենք, քեզ շատ եմ սիրում, գրկում եմ պինդ, պինդ»:
Արմանին ֆեյսբուքյան իր էջի սթորի բաժնում շնորհավորել է նաև Անահիտ Սիմոնյանը: Նա ևս համատեղ լուսանկար է հրապարակել որդու հետ:
«Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ սեր»,- գրել է Անահիտը: