Այս պահին սեղանին շատ լավ խաղաղության առաջարկ կա, եթե ուկրաինացիները չընդունեն այն, նրանք կկորցնեն իրենց երկիրը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։
Նա նշել է, որ կցանկանար «պարզապես խոսել» իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, և կարծում է՝ համաձայնության պետք է հասնեն «երեք սլավոնական պետությունների առաջնորդները»։
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Լուկաշենկոն լրագրող Պավել Զարուբինին պատմել է, որ իր կարծիքով՝ ժամանակն է խորհրդակցություններ սկսել։ «Ըստ իս, ժամանակն է, որ խորհրդակցություններ սկսենք։ Հատուկ ռազմական գործողության սկզբում ասացի. մենք՝ երեք սլավոնական պետությունների առաջնորդներս, պետք է նստենք և լեզու գտնենք։ Համաձայնության գանք այս անհասկանալի պատերազմը դադարեցնելու հարցում։ Մենք պետք է կլեզու գտնենք։ Եթե լեզու չգտանք, դա վատ կլինի բոլորի համար»։
Նա միաժամանակ զգուշացրել է Կիևի համար «ամբողջ Ուկրաինան կորցնելու» վտանգի մասին և նշել, որ Զելենսկին պետք է համաձայնի վերջին խաղաղության նախաձեռնություններում քննարկված «բարենպաստ պայմաններին»։ Ըստ Լուկաշենկոյի՝ այս առաջարկները ներկայացվել են նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ալյասկայում անցկացված հանդիպման ժամանակ։