news-details
Շոու-Բիզնես

«Այսքան ուժեղ երբեք չէի վախեցել». Արուս Տիգրանյանն ավտովթարի է ենթարկվել

Արուս Տիգրանյանն ավտովթարի է ենթարկվել: Նրա հետ, բարեբախտաբար, ամեն ինչ լավ է, միայն ավտոմեքենան է վնասվել: Այս մասին լրագրողը հայտնել է իր ինստագրամյան էջում:

photo-output.jpeg (1.65 MB)

Արուսը «սթորի» բաժնում վնասված ավտոմեքենայի կադրերն է տեղադրել ու պատմել իր վիճակի մասին:

«Ինձ ոչինչ չի եղել, բայց սենց ուժեղ երբեք չէի վախեցել: Ամրագոտիս ինձ պահեց, ու բացի սթրեսից, ոչ մի մարմնական վնասվածք չունեմ»,-տեղեկացրել է նա՝ հայտնելով, որ դուստրը՝ Արփին, բարեբախտաբար, իր կողքին չի եղել:

IMG_0457.jpeg (604 KB)

Լրագրողը հորդորել է զգույշ վարել և միշտ գցել ամրագոտին: