ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, թե իրեն թիրախավորում են այն մարդիկ, ովքեր «քշում են» իմպիչմենթի թեման։
«Նախաձեռնողները և կոնկրետ աջակցողները։ Ենթադրում եմ, որ «Հանրապետական» կուսակցությանը նկատի ունեք։ Հիմա իրենք ընտրել են այս մարտավարությունը, թող շարունակեն։ Ես թիրախավորվելու իմունիտետ ունեմ, շատ երկար տարիների փորձ ունեմ»,-ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով իր և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փոխհարաբերություններին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց.
«Այսօր չի, որ այդ թեման կա, այո՛, տարանջատումը կա։ Ես մի շարք քայլերի հետ համաձայն չէի և դրա մասին բազմիցս հարցազրույցներում ասել եմ»։