news-details
Քաղաքականություն

Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել, hետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, Վեհափառն էլ չէր կարող հովանավորել. Միքայել արքեպիսկոպոս

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն  իր պաշտպանների թիմի միջոցով արձագանքել է Փաշինյանի այսօրվա գրառմանը:

«Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն ............... (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին:

Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել:

Հետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բանի հովանավորել:

Հասկացա՞ր, այ .......... (լրացնել ըստ արժանվույն)»,- նշել է նա: