news-details
Քաղաքականություն

Բասեինն ու շոգեբաղնիքը խցկել են գրպա՞նդ, «թnւլափա՞յ» են շպրտել, որովհետև դու մարտի 1-ին ժողովրդին սպшռնու՞մ էիր, Քոչարյանի գեներալ, դա՞ է քո ուսադիրների գինը. Արշակյանը՝ Օհանյանին

«Ամբողջ օրը զինվորական խրամատից եք խոսում, ձեզ դրել եք զինվորական փորձագետի տեղ, մեծ-մեծ խոսում եք: Այս մասին ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

«Ասենք օրինակ, որ որևէ հիմնարկում ղեկավարը զբաղված լինի իր առանձնատունը սարքելով՝ նախապատերազմական և հետպատերազմական վիճակում էլ՝ սաունան ու բասեինը վայելելով, որը կառուցվել է իր ենթակա կապշին վարչության պետի ուղիղ մասնակցությամբ և պետության համար մրցույթ հաղթած շինարարի միջոցներով, որը որակվել է՝ քեզ մրցույթ ենք տվել, կգաս մեր համար առանձնատուն կսարքես:

Մարմինդ փշաքաղվում է, երբ լսում ես, որ նախարարն իր ենթակա կապիտալ շինարարության վարչության պետին տվել է նման առաջադրանք, մինչդեռ վերջինս  պատասխանատու է զորանոցներ, խրամատներ կահավորելու, այլ ենթակառուցվածքներ  սարքելու համար»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ այն ժամանակ երբ ինքը ծառայել է, գոմից ոչ մի բանով չէր տարբերվում  զինվորների զուգարանը:

«Այդ ժամանակ Սերժ Սարգսյանն էր պաշտպանության նախարարը և այսօր իր խմբակցության պոռոտախոս «հայրենասերները», ովքեր մեզ տարբեր որակումներ են փորձում տալ, թողել են, դուրս են եկել դահլիճից: Հնարավոր չի ունենալ առողջ բանակ, եթե քո բանակի  հրամանատարությունը զբաղված է իր առանձնատները, շոգեբաղնիքները, բասեիննները բանակի  և ժողովրդի հաշվին սարքելով: Բասեինն ու շոգեբաղնիքը խցկել են գրպա՞նդ, «թուլափա՞յ» են շպրտել, որովհետև դու մարտի 1-ին ժողովրդին սպառնու՞մ էիր, Քոչարյանի գեներալ, դա՞ է քո ուսադիրների գինը»,- ասաց Արշակյանը: