news-details
Աշխարհ

Բլինքենը բացահայտել է Զելենսկու մասին ԱՄՆ-ի գաղտնիքը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը տարաձայնություններ է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ, սակայն թաքցրել է։ Գաղտնիքը բացահայտել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք տարաձայնություններ ունեցել ենք Ուկրաինայի ընկերների, այդ թվում՝ Զելենսկու հետ։ Իհարկե, մենք դա հրապարակայնորեն ցույց չենք տվել», - ասել է նա: