news-details
Հասարակություն

Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս՝ ժողովրդին ավելի հայտնի Բուսաբանական այգու դիմացի կամրջի վրա, բախվել է բետոնե պաշտպանիչ պատնեշին, գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում: 
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը, տեղափոխվել է հիվանդանոց:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: