Ֆրանսիական Canal+ հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անցած ուղու և գործունեության մասին:
Հենրիխ Մխիթարյանը ռեպորտաժը որակել է հրաշալի։
«Շնորհակալություն CANAL+՝ իմ պատմության վերաբերյալ այս հրաշալի ռեպորտաժի համար»,- գրել է Մխիթարյանը։