news-details
Քաղաքականություն

Ցավ եմ ապրում, իմ դասախոսները արդարացնում են պետականության դեմ վեղարավորին մեղսագրվող ծանր հանցագործությունը. Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը, որով Մայր Աթոռը խոր մտահոգություն է արտահայտել Գալստանյանի և վերջինիս համախոհների նկատմամբ իրականացվող գործողությունների կապակցությամբ։

«Մեծ ցավ եմ ապրում, որ գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներ, իմ հարգելի դասախոս-ուսուցիչներ Շահեն Կարա-Մանուկյանը և Վահան Տեր-Ղևոնդյանն ստորագրում են Խորհրդի շինծու և կեղծ հայտարարության տակ, որով արդարացնում են պետականության դեմ վեղարավորին մեղսագրվող ծանրագույն հանցագործությունը:

Նրանք եղել են մեր պետականության հիմնավորման ակունքներում և պետք է որ իմանային դրա արժեքը:

Ի տարբերություն ավտորիտար կառավարմամբ Եկեղեցու, նրանք ընտրություն ունեին հրաժարվելու ստորագրելուց: Բայց դե ընտրությունը նրանցն էր հատելու կարմիր գծերը»,- գրել է Հարությունյանը:​​​​​​​