news-details
Սպորտ

Դու միշտ սպասված ես տանը, Լեո․ Բարսելոնան՝ Մեսսիի «Կամպ Նոու» մարզադաշտում գտնվելու մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նոյեմբերի 9-ի երեկոյան բոլորի համար անակնկալ կերպով այցելել է «Բարսելոնայի» «Կամպ Նոու» մարզադաշտը, որտեղ անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները։

Արգենտինացի ֆուտբոլիստը իր տպավորություններով կիսվել է սոցիալական ցանցերում՝ նշելով, որ դեռևս ջերմ զգացմունքներ ունի իր նախկին ակումբի նկատմամբ և երազում է մի օր վերադառնալու մասին։

«Բարսելոնան» արձագանքել է լեգենդար խաղացողի այցին՝ հրապարակելով ողջույնի ուղերձ, որով հաստատել է, որ ակումբի դռները միշտ բաց են Մեսսիի համար։

«Դու միշտ սպասված ես տանը, Լեո»,-ասվում է «Բարսելոնայի» հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ արգենտինացին «Բարսելոնայից» հեռացել է 2021 թվականին, որից հետո հանդես է եկել «Պարի Սեն Ժերմենում», իսկ 2023 թվականի ամռանը դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» խաղացող։