news-details
Սպորտ

Եղիշե Մելիքյանը նշել է, թե ով է լինելու հավաքականի նոր ավագը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է ընտրանու նոր ավագի անունը։

«Այսուհետև Հայաստանի ազգային հավաքականի ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը»,- մասնագետի խոսքն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանի ընտրանու ավագն էր Տիգրան Բարսեղյանը։ Վերջինս ԱԱ-2026 որակավորման փուլի՝ Իռլանդիայի հետ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով բաց կթողնի հավաքականի նոյեմբերյան հանդիպումները։