Կտրիճ Ներսիսյանի ամենասիրելի հայրերից մեկը՝ Հայր Ասողիկը դիմել է մտավորականներին՝ կոչ անելով գալ և փրկել կաթողիկոսի աթոռին նստած մարդուն: Այս մասին գրում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ինչպես միշտ գործող եկեղեցականները հերթական անգամ տիեզերական ԿԵՂԾԻՔԻ մասնակից են ուզում դարձնել մտավորականությանը: Եվ սա ահավոր է: Իրենք հրաժարվում են պատասխանել հարցին՝ Կտրիճ Ներսիսյանը ունի՞ երեխա/երեխաներ, թե՞ ոչ, բայց մյուսներին կոչ են անում՝ եկե՛ք միասին պաշտպանենք կեղծիքը:
Սա հերթական աղետն է»,– գրել է նա: