news-details
Հասարակություն

Էն աղջկա մեքենան պատուհանիս տակ էր, հալվել է, ես շատ վախեցած եմ․ ինչ է պատմում բնակչուհին

Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ։

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ինչպես, ArmLur.am-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացրել էր՝ հրդեհ է բռնկվել ՀՀ նախագահական շենքի ծառայողական մուտքի մոտ և այրվում է «бензовоз»-ը՝ բենզինատարը։

Նյութի աղբյուր՝ https://www.youtube.com/watch?v=QH88qKAPHq8